Այսօր մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի պաշտոնական հատվածը: Երկօրյա համաժողովին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտության, քաղաքականության և մասնավոր ոլորտների ղեկավարներ և փորձագետներ ավելի քան 60 երկրից ու կազմակերպություններից: Համաժողովին վարչապետն իր ելույթում անդրադարձել է խաղաղության օրակարգին: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է՝ Հարավային Կովկասում տևական խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական: Հայաստանի ղեկավարը առանցքային կետերով ներկայացրել է դիրքորոշման հիմնավորումները:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: