Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Ի շարունակություն ս.թ. ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված համագործակցությունը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին է էներգետիկ ոլորտը»,- տեղեկացնում են ԱԳՆ-ից։