ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանը հայտնել է, որ Աշոտյանը վաղը ազատ կարձակվի Նուբարաշեն ՔԿՀ-ից:
Հիշեցնենք, Կրթության և գիտության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակություն կազմակերպելու համար: