ՀՀ օրակարգում երբեք չի եղել արտատարածքային որևէ տարածքի հարց, երբե՛ք: Ոչ ոք ՀՀ-ին պաշտոնապես չի առաջարկել արտատարածքային որևէ ճանապարհ, երբե՛ք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային ճանապարհների մասով Իրանից հնչող պաշտոնական հայտարարություններին:
«Առհասարակ Իրանի մեր գործընկերների դիրքորոշումն ընկալելի է ինձ համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ իր համար անընդունելի է տարածաշրջանում որևէ սահմանի փոփոխություն: Մենք համագործակցում ենք մեր գործընկերների հետ և այս տրամաբանությամբ շարժվելու ենք առաջ:
Շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանին աջակցող ելույթների և տեքստերի համար»,- ասաց նա: