Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն ու Թուրքիան կեղծ տեղեկություններ են տարածում Հայաստանի ատոմակայանի վերաբերյալ: Միֆերը թարմացան օգոստոսի 30-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ կայծակի հարվածի հետևանքով ատոմակայանի անվտանգության համակարգն աշխատել է ու տեղի է ունեցել կանգառ:
Հաջորդ օրն իսկ ատոմակայանը միացվեց էներգետիկ համակարգին:
Մասնագետները բազում փաստեր են մատնանշում, որ նման կանգառներ շատ են եղել, այդ թվում եվրոպական ատոմակայաններում: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներն էլ սահմանված ժամանակացույցով հաճախ գալիս են ստուգումների և համոզվում, որ մեր ատոմակայանն անվտանգ է ու համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Ուրեմն ինչու է շարունակում աղմկել ադրբեջանական քարոզչությունը:
Խնդիրը Նիկոլայ Ավետիսյանն է ուսումնասիրել: