Ապօրինի գույքի բռնագանձման գործերով արդեն կնքվել է հաշտության 8 համաձայնություն, և միայն այս հայցերով պետությանը կվերադարձվի 4.8 մլրդ դրամից ավելի գույք ու դրամական միջոց: Բացի այս հաշտություններից, 3 գործով կան վճիռներ, որոնցով կբռնագանձվեն ավելի քան 1.8 միլիարդ դրամի միջոցներ: Ապօրինի գույքի բռնագանձման այս որոշումներն առնչվում են Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գոլոյանին, Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձին, նաև հասարակությանը քիչ հայտնի Սուրեն Գաբրիելյանին:
Այժմ դատարանում քննվում է ապօրինի գույքի բռնագանձման 107 հայցադիմում: Հայցագինն անցնում է 560 միլիարդ դրամը: Ամենախոշոր հայցը, ավելի քան 50 մլրդ դրամի ապօրինի կարողության բռնագանձման պահանջով, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանինն է:
Դատարանի վճիռներն ու Դատախազության հայցապահանջներն ի մի է բերել Տաթև Խաչատրյանը: