Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ շարունակաբար առաջ քաշելով խաղաղության պայմանագրի նպատակների ու բովանդակության հետ աղերս չունեցող անհիմն պահանջներ:
Մասնագիտական դիտարկմամբ՝ Ադրբեջանն ուղղակի պատրաստ չէ պայմանագիր ստորագրել, քանի որ 44-օրյա պատերազմում ներդրած ռեսուրսներն ակնկալված ամբողջական արդյունք չեն ապահովել: Մյուս կողմից էլ Բաքուն փորձում է փոխհատուցել Մոսկվային մինչև այս պահը դրսևորած աջակցության համար:
Երևանը, հակառակ Բաքվի ձգձգման քաղաքականության, իրական կառուցողականություն է ցուցաբերում, նշում են քաղաքագետները, նաև նկատում, որ զուգահեռաբար էլ Հայաստանը վերականգնում է կարողությունները:
Քաղաքագիտական կարծիքները Իրինա Մկրտչյանն է ամբողջացրել: