Հյուսիսային Կորեան չորրորդ օրն անընդմեջ աղբով լցված փուչիկներ է արձակում Հարավային Կորեայի ուղղությամբ՝ հայտնել են Սեուլի իշխանությունները։
ԿԺԴՀ-ի տարածքից աղբով լի օդապարիկներ են ուղարկվում հարավ՝ սեպտեմբերի 4-ից: Փհենյանում զգուշացրել էին, որ անպատասխան չեն թողնի հարավկորեացի ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկների ուղարկումը հյուսիս:
2024 թվականի մայիսից ԿԺԴՀ-ն արդեն ավելի քան 3800 փուչիկ է արձակել Հարավային Կորեայի ուղղությամբ: Հյուսիսային Կորեան իր գործողությունները բացատրում է հարավկորեացի ակտիվիստների կողմից ԿԺԴՀ-ի ղեկավարությանը քննադատող թռուցիկներով փուչիկների արձակմամբ, որոնք պատմում են թերակղզու հարավում ժողովրդավարական հասարակության մասին, իսկ երբեմն ակտիվիստները USB-կրիչներով տարածում են հարավկորեական փոփ խմբերի երաժշտական տեսահոլովակներ, որոնք արգելված են Հյուսիսում: