Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այժմ մենք զբաղվում ենք այդ այցի նախապատրաստմամբ, որպեսզի այն օգտակար և հաջողված լինի մեր երկկողմ հարաբերությունների համար», - նշել է դեսպանը։
Նա հավելել է, որ բացի Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումից, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ այլ ղեկավարների և իրանական համայնքի հետ և ելույթ գագաթնաժողովում: