«Իրականության, մտածողության և սոցիալ-հոգեբանության մեջ կապեր կան, ինչ տեղի է ունենում իրականում՝ մինչև այդ տեղի է ունենում որևէ մեկի մտքում»,- նշել է վարչապետը՝ Կառավարությունում հյուրընկալելով Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:
Նիկոլ Փաշինյանը նորից անդրադարձել է մեր իրականությունում պաթոսի դրսևորումներին, նկատել, որ վերջերս է սկսել դրան ավելի շատ ուշադրություն դարձնել, պաթոսը, ըստ երկրի ղեկավարի, հեռացնում է մեզ իրականությունից կամ պատնեշ ձևավորում մեր և իրականության միջև:
Վարչապետը կրկնել է նաև իր մեկ այլ միտք, որ աշխատող, արդյունք ստեղծող, հարկերն օրինական վճարող մարդն է Հայաստանի թիվ մեկ հերոսը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։