Իտալիայում միջազգային ֆորումի ժամանակ պատասխանելով մոդերատորի հարցերին՝ Ադրբեջանի նախագահը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի մասնակցության հնարավորությունը։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին մենք 70 տարի եղել ենք ԽՍՀՄ կազմում, մենք տարբեր կապեր ենք պահպանում անձնական շփումների և քաղաքական մակարդակով»,- հայտարարել է Ալիևը:
Նա նշել է, որ Բաքուն վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Բայց միևնույն ժամանակ մենք մաս չենք կազմել և չենք կազմելու հակառուսական պատժամիջոցների արշավին»,- ասել է Աղրբեջանի նախագահը։
Ֆորումի ժամանակ նա անդրադարձել է նաև ԵԽԽՎ պատվիարկության Ադրբեջան մուտքի այգելքին: Նա նշել է, որ Բաքուն կվերացնի այդ արգելքը, երբ ադրբեջանական պատվիրակությունը վերադառնա ԵԽԽՎ։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։