Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության օրդեր է խնդրել:
Մադուրոյին և Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների համար, իսկ միջազգային հանրությունը չի ճանաչել Վենեսուելայում վերջին ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ Մադուրոն ստացել է ընտրողների ձայների 51,92 տոկոսը:
Դեռևս 2018 թվականին Արգենտինան, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն և Չիլին ՄՔԴ-ից պահանջել են հետաքննել Մադուրոյի գործողությունները :