«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 7-ին կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը։
Ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արման Եղոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 2-րդ հոսքի ունկնդիրներին։
Հիշեցնենք, որ Ժողովրդավարության դպրոցի բացումը տեղի է ունեցել մարտի 2-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 1-ին հոսքի ունկնդիրներին։