Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 2019 թվականին սեպտեմբերի 7-ը հռչակեց որպես Մաքուր օդի միջազգային օր: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Այս անվանումը արտացոլում է օդի աղտոտվածության ռիսկերի մասին աճող գլոբալ իրազեկությունը և ընդգծում օդի որակի բարելավմանն ուղղված շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար:
Ի՞նչ կարող եք անել օդի որակը բարելավելու համար
Նվազեցնել տրանսպորտային միջոցների արտանետումները. հնարավորության դեպքում ընտրել փոխադրման այլընտրանքային եղանակներ, ինչպիսիք են քայլելը, հեծանիվ վարելը կամ հասարակական տրանսպորտից օգտվելը:
Մեքենաների արտանետումների նվացեզումը կարող է էականորեն ազդել օդի որակի բարելավման վրա:
Աջակցել մաքուր էներգիային. պաշտպանել և աջակցել ավելի մաքուր էներգիայի աղբյուրների անցմանը: Օգտագործել էներգաարդյունավետ սարքեր, խթանել վերականգնվող էներգիայի տարբերակները և ուսումնասիրել տանը կամ աշխատավայրում էներգիայի սպառումը նվազեցնելու հնարավորությունները:
Ծառեր տնկել, կանաչ տարածքներն ավելացնել. մասնակցել ծառատունկի նախաձեռնություններին կամ աջակցել կազմակերպություններին, որոնք կենտրոնացած են քաղաքային տարածքներում կանաչ տարածքների ստեղծման և պահպանման վրա:
Ծառերը գործում են որպես բնական զտիչներ՝ կլանում են աղտոտիչները և բարելավում օդի որակը: Կանաչապատման աշխատանքներում ներգրավվելը օգնում է պայքարել օդի աղտոտվածության դեմ՝ միաժամանակ բարձրացնելով մեր շրջապատի գեղեցկությունն ու կենսունակությունը:
Բարձրացնել իրազեկությունը
Խոսել մաքուր օդի կարևորության մասին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցների, համայնքային խմբերի, կրթական հաստատությունների միջոցով ինֆորմացնել հասարակությանը: Կիսվել օդի աղտոտվածության ազդեցության, օդի վատ որակի հետ կապված առողջության հետ կապված ռիսկերի և խնդիրների առաջացման մասին: Խրախուսել ուրիշներին միանալ շարժմանը և մաքուր օդը դարձնել առաջնահերթություն:
Ներգրավել տեղական իշխանություններին
Համագործակցել տեղական իշխանությունների և համայնքային կազմակերպությունների հետ՝ պաշտպանելու այն գործելակերպերը, որը առաջնահերթություն է տալիս մաքուր օդին: Աջակցել արդյունաբերական արտանետումները նվազեցնելու, թափոնների կառավարման արդյունավետ համակարգերի ներդրմանը և քաղաքային կայուն պլանավորմանը նպաստող նախաձեռնություններին: Միասին աշխատելով՝ կարող ենք ավելի մեծ մասշտաբով ազդել դրական փոփոխությունների վրա:
Օդի լավ որակը նշանակում է ավելի քիչ առողջապահական ծախսեր և կյանքի որակի բարելավում: Ջերմաստիճանի բարձրացումը, կենսաբազմազանության կորուստը և հիվանդությունների բեռի աճն ամբողջ աշխարհում սերտորեն կապված են օդի աղտոտվածության վտանգավոր բարձր մակարդակի հետ:
Կարևոր է մեզ, մեր ընտանիքները ու շրջակա միջավայրը պաշտպանել օդի աղտոտվածության վտանգավոր բարձր մակարդակից: