Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարարն արձագանքել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին:
Անդրիյ Սիբիհան X-ի էջում գրառում է կատարել. «Վստահ եմ, որ Հայաստանի ու Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր գործակցության արդյունքում մի շարք նոր ձեռքբերումներ կունենանք»։
Ավելի վաղ Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Սիբիհային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ ակնկալում է համատեղ ներգրավվածություն և համագործակցություն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում:
Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբային տարիների կառուցողական գործակցության համար և հաջողություններ մաղթել նրան: