Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում:
Վնասվածքի պատճառով հայտացուցակում չի ընդգրկվել Ստյոպա Մկրտչյանը:
Էրիկ Փիլոյանը և Արման Ներսեսյանը նույնպես դուրս են մնացել հայտացուցակից:
Հիշեցնենք՝ այսօր ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի С լիգայի 4-րդ խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստան - Լատվիա հանդիպումը։
Հանդիպումը կմեկնարկի ժ: 20։00-ին։