Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 04։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է տուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչութունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Զինավան փողոցում գտնվող փայտե տնակում (80 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:46-ին, մարվել՝ 06:17-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ և առաստաղը (մոտ 5 քմ):