Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ իրեն Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար։
«Երեկ, երբ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ձեռքից ստացա Բարեկամության շքանշանը, ես զգացի իմ կյանքի ամենագեղեցիկ հույզերից մեկը՝ որպես ընտրված պաշտոնյա:
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ ինձ այս մեծ պատվին արժանացնելու պատվի համար, որով գնահատվում է Փարիզի հավատարմությունն ու նվիրվածությունը իր երկրին, իր ժողովրդին և սփյուռքին»,- նշել է Նգաչան X-ի իր միկրոբլոգում: