Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրացման համար Կիևին կփոխանցի 650 Martlet բազմաթիրախային հրթիռ՝ 162 մլն ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ։
Նոր փաթեթի տրամադրման մասին հայտարարվել է սեպտեմբերի 6-ին Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում Ուկրաինային ռազմական աջակցության հարցերով արևմտյան կոնտակտային խմբի հանդիպման նախաշեմին:
Սպասվում է, որ Martlet հրթիռների առաջին խմբաքանակը Լոնդոնը Կիևին կփոխանցի 2024 թվականի վերջին: