Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Գերմանիայում գտնվող Ռամշտայն ավիաբազա։ Նա նշել է՝ կպնդի, որ արևմտյան դաշնակիցները վճռական որոշումներ կայացնեն՝ Կիևին թույլ տալու հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին և մոտեցնել խաղաղությունը:
«Մենք պետք է ունենանք հեռահար հարվածների հնարավորություններ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի տարածքում, որպեսզի Ռուսաստանը խաղաղության ձգտելու մոտիվացիա ունենա»,- ասել է նա Ռամշտայնի խմբի նիստի իր ելույթում:
Սա առաջին դեպքն է, որ Զելենսկին մասնակցում է ավիաբազայում անցկացվող պաշտպանության նախարարների հավաքին։ Նախատեսվում է, որ նա կմիանա նաև Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստին:
Ուկրաինայի ղեկավարը նախատեսում է այցի ընթացքում հանդիպել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։