Եվրահանձնաժողովը Ուկրաինային լրացուցիչ 40 մլն եվրո է հատկացրել Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Օդի ջերմաստիճանը շուտով կնվազի, ուստի մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը կարիքավոր ուկրաինացիներին»,- գրել է նա X-ի իր էջում: