Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի: Թեկնածուները չորսն էին, խորհրդի 20 անդամից 19-ը քվեարկել են Արմեն Գրիգորյանի օգտին, որը մինչև այս պահը ռեկտորի պարտականությունները կատարողն էր: Հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը այս տարվա մարտին էր հրաժարական ներկայացրել ռեկտորի պաշտոնից:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։