Հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար: Այսօր կրկնել է Հայաստանում այդ երկրի դեսպանը: Մեհդի Սոբհանին նշել է, որ իրենք կողմ են հաղորդակցուղիների ապաշրջափակմանը, սակայն, Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի Հայաստան պետությունը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում: