Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով։
Այս մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։