Ադրբեջանը հիանալի օրինակ է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում՝ Չեռնոբիոյի միջազգային համաժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Ադրբեջանը նույնպես օրինակ է խաղաղության հաստատման առումով։ Նա գիտի, թե ինչպես կայունություն ստեղծել տարածաշրջանում»,- ասել է Օրբանը։
Նա նաև մեկնաբանել է քննադատությունը, որին բախվել է Մոսկվա այցի հետ կապված: Հունգարիայի վարչապետի խոսքով՝ այդ քննադատությունը կապված է նրա հետ, որ այցը տեղի է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող պատերազմի ֆոնին: Օրբանը հայտարարել է, որ պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է հաղորդակցություն: