Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ը, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը: