Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Քննարկվել են սեպտեմբերի 9-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Անդրադարձ է կատարվել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցերին: