Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Գերմանիայում գտնվող Ռամշտայն ավիաբազա և հայտարարել՝ կպնդի, որ արևմտյան դաշնակիցները վճռական որոշումներ կայացնեն՝ Կիևին թույլ տալու հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին և մոտեցնել խաղաղությանը: «Մենք պետք է ունենանք հեռահար հարվածների հնարավորությունները ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի տարածքում, որպեսզի Ռուսաստանը խաղաղության ձգտելու մոտիվացիա ունենա»,- ասել է նա Ռամշտայնի խմբի նիստի իր ելույթում: Սա առաջին դեպքն է, որ Զելենսկին մասնակցում է ավիաբազայում անցկացվող պաշտպանության նախարարների հավաքին։
Նախատեսվում է, որ նա կմիանա նաև Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստին: Ուկրաինայի ղեկավարը նախատեսում է այցի ընթացքում հանդիպել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: