Ադրբեջանի նախագահն Իտալիայում է: Իլհամ Ալիևը Հռոմում հանդիպել է Իտալիայի վարչապետի հետ: Ջորջիա Մելոնին Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին։ «Նա վերահաստատել է Հռոմի հավատարմությունը կովկասյան տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը և աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տևական խաղաղության հասնելու նպատակով»,- ասվում է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Մելոնին ընդգծել է ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության կարևորությունը:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: