Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8 կմ կառուցվող հատվածում ավարտական փուլում են հանույթի և լիցքի, ինչպես նաև բետոնացման և հաղորդուղիների տեղափոխման աշխատանքները։ Ակտիվ ընթացքի մեջ են կամուրջների հեծանների տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
8 կմ ճանապարհահատվածը կառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։