Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) ավտոճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածը։ «Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ 9.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ սկիզբ առնելով Մասիսի տրանսպորտային հանգույցից։
Շինաշխատանքները մեկնարկել էին 2023 թվականին։
«Հիմնանորոգվել են երթևեկելի մասը, իջատեղերն ու մուտքերը, տեղադրվել են ջրահեռացման վաքեր, լրացվել և հարթեցվել են կողնակները, հիմնանորոգվել են նաև արհեստական կառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհին առկա կամուրջն ու ուղեանցը։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով»,- ասված է հաղորդագրության մեջ։