«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ՆՀԷՓ բաժնում իրականացվող նավթամթերքների և քսայուղերի փորձաքննությունները նոր որակներ են ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Կենտրոնում այսուհետ հնարավոր կլինի որոշել նավթամթերքի՝ մասնավորապես նաֆթայի և բենզինի այնպիսի ցուցանիշներ, որոնք մինչ այժմ Կենտրոնում չեն իրականացվել։ Փորձաքննությունների կատարման ընթացքում, հնարավոր կլինի իրականացնել առավել հանգամանալից և դետալային հետազոտություններ, որոնք առավել կարևորություն են ստանում, ինչպես միանման հեղուկների՝ նույնիսկ ամենաչնչին տարբերության, այնպես էլ, տարբեր հեղուկների համեմատական հետազոտություններում: