Թեհրանը հերթական անգամ հայտարարել է՝ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար: Իսլամական Հանրապետության նորանշանակ արտգործնախարարն Իքսի միկրոբլոգում գրառում է կատարել, նշել՝ «տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունն ուղղակի նախապատվության հարց չէ, դա մեր ազգային անվտանգության հիմնասյունն է»:
«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի են», - շեշտել է Աբաս Արաղչին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։