«Սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի»,- Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկների հետ հանդիպմանն ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մասնավոր-պետություն գործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Անդրադառնալով Փարիզում մեր մարզիկների ելույթներին՝ վարչապետը նշել է, որ պետք է վերլուծել նախորդ շրջանում կատարած աշխատանքը և պատրաստվել հաջորդ օլիմպիական խաղերին:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։