Իսրայելը կարող է ազատ արձակել ընդհանուր առմամբ 800 պաղեստինցի բանտարկյալի, եթե ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության գա Գազայի հատվածում զինադադարի շուրջ, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյային։
«Նրա գնահատմամբ՝ պաղեստինցի բանտարկյալների և ահաբեկիչների թիվը, որոնք ազատ կարձակվեն պատանդների դիմաց, 800 է, ներառյալ նրանց, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտված խաղաղ բնակիչների սպանության համար», - նշում է պարբերականը։
Թերթի զրուցակիցն ընդգծել է նաև, որ Վաշինգտոնի կարծիքով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է 90%-ով։ Ըստ պաշտոնյայի, գործընթացի ավարտին խանգարում են պատանդների ազատ արձակման և Ֆիլադելֆիայի միջանցքի վերահսկողության կետերը։