ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ժամանել է Զապորոժիեի ատոմակայան՝ անձամբ ուսումնասիրելու կայանի հովացման աշտարակի վիճակը:
«Օգոստոսի 11-ին ատոմակայանում բռնկված հրդեհից հովացման աշտարակն այնքան է տուժել, որ, հավանաբար, հետագայում այն այլևս հնարավոր չի լինի օգտագործել, այն ենթակա է քանդման»,- ասել է Գրոսին՝ անձամբ աշտարակը զննելուց հետո։
Ուկրաինայում պատերազմի ժամանակ Զապորոժիեի ԱԷԿ-ը անցել է ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության տակ։ Օգոստոսի 11-ին ատոմակայանում խոշոր հրդեհ է բռնկվել և Կրեմլի կողմից նշանակված Զապորոժիեի շրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ հրդեհի պատճառը կայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումն է։
Ուկրաինական կողմը հերքել է այս հայտարարությունը։ Նախագահ Զելենսկին հրդեհի համար մեղադրել է Ռուսաստանին: