Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին X-ի իր էջում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության ու հարևան պետությունների տարածքային ամբողջականությանը:
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությանը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- գրել է արտգործնախարարը։