Հինգշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» տեսակի տասնյակ անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Վտանգի տակ են Միրգորոդ, Բիլա Ցերկվա, Չեռնիգով և Սումի քաղաքները, արդեն մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ժիտոմիրում, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Ռուսական անօդաչու թռչող սարքերը մանևրում են նաև Խարկովի, Չերկասի, Չեռնիգովի և Կիևի շրջաններում։
Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը հայտնել են նաև գիշերը Մուրմանսկի շրջանի Օլենյա օդանավակայանից երկու Տու-22 ռմբակոծչի թռիչքի մասին։
Վերջին օրերին ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Պոլտավային և Լվովին, ինչի հետևանքով զոհվել է 60 մարդ, ևս 362-ը վիրավորվել է։