ՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հարցը ընդգրկված էր կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում և հավանություն ստացավ:
Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել է Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այդ նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը
ստորագրվել է։