Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել Միշել Բարնիեին։ Նախագահը կառավարության նոր ղեկավարին հանձնարարել է ստեղծել միասնական կառավարություն, որը «կծառայի երկրին ու ֆրանսիացի ժողովրդին»։
Բարնիեն իր կարիերայի ընթացքում զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ. 2004-2005 թվականներին եղել է Ժան-Պիեր Ռաֆարինի կաբինետի արտաքին գործերի նախարար, 2010-2014 թվականներին՝ ներքին առևտրի հարցերով Եվրոպական հանձնակատար: Ավելի ուշ Բարնիեն նշանակվել է ԵՄ-ի` Brexit-ի հարցով բանակցային թիմի ղեկավար։