Ադրբեջանի նախագահը մեկնել է Հռոմ: Ադրբեջանական կողմի տվյալով՝ աշխատանքային այցը տեղի է ունենում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով։
Իլհամ Ալիևը հանդիպել է իտալական Eni S.P.A էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Կլաուդիո Դեսկալզիի հետ։ Հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են SOCAR և Eni S.P.A կազմակերպությունների միջև ստորագրվելիք փաստաթղթերի կարևորությունը, մտքեր են փոխանակվել տնտեսության, նավթագազային, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման, այդ ուղղությամբ գործակցության ընդլայնման և դիվերսիֆիկացման շուրջ։
Պաշտոնյաները համաձայնել են, որ փաստաթղթերի ստորագրումից հետո իտալական կողմն աշխատանքային ծրագիր և ռազմավարություն կմշակի՝ կարճ ժամկետում հստակ արդյունքների հասնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում: