ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է «Միջազգային և ԵՄ իրավունքն ու քաղաքականությունը եվրոպական արևելյան հարևանությունում` աշխարհաքաղաքական տուրբուլենտության համատեքստում» խորագիրը կրող Եվրասիա միջազգային համալսարանի կազմակերպած «Ժան Մոնե» ամառային դպրոցի ուսանողներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով Հայաստան ժամանած մասնակիցներին՝ Արման Եղոյանը կարևորել է նմանատիպ կրթական ծրագրերի իրականացումը:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Երիտասարդները հետաքրքրվել են Հայաստան-Եվրոպական միություն ընդլանվող համագործակցությամբ և ապագայում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությամբ: Եվրոպացի որոշ ուսանողների հարցերը վերաբերել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:
Արման Եղոյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, կարևորել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման հարցում Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը: