Ես ուզում եմ անդրադառնալ երեկ Վայոց ձորի մարզ կատարած այցին, և նախորդ երկուշաբթի օրը մենք մի շարք մարզերում մասնակցեցինք նորակառույց դպրոցների բացման արարողությանը՝ մասնավորապես Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրում մենք բացեցինք նորակառույց դպրոց, որը մեր որդեգրած կրթահամալիրի տրամաբանության մեջ պետք է աշխատի, և ոչ միայն Վաղատին այլև Որոտան, Լծեն և Շամբ գյուղերի աշակերտների հանրակրթությունը մենք պետք է կազմակերպենք այս դպրոցում, և Եղեգիս բնակավայրում կառուցված դպրոցը, որը նախատեսված է նաև Հերմոն, Վարդահովիտ և Գողթանիկ գյուղերի համար: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պլանի մեջ մեր մտնում էր ոչ միայն բուն շենքերի կառուցումը. Եղեգիսի և Վաղատինի կլաստերում մենք արդեն 2-րդ փուլն իրականացնելու խնդիր ունենք, և դա պետք է անենք շուտափույթ»,- նշեց նա:
«Ակնհայտ է և ուրախալի, որ մենք, ըստ էության, ներդրումային պետական ռազմավարությունը, որ մտածել ենք, ճիշտ և արդարացված է միանշանակ: Ես չեմ վարանի ասել՝ ինչքան մարզային այցելությունների շրջանակն ընդայնվում է, ավելի եմ համոզվում, որ այդ թվում մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ մենք Հայաստանը դուրս ենք բերել զարգացման տնտեսական և ընդհանրապես զարգացման նոր ուղեծիր, ինչը շատ կարևոր և ուրախալի լուր է մեզ համար»,- ասաց վարչապետը: