Ուկրաինայի գերագույն ռադան ընդունել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հրաժարականը։ Որոշմանը կողմ է քվեարկել 330 պատգամավորից 240-ը: Բացի այդ, պատգամավորները երկրորդ փորձով հաստատել են փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի հրաժարականը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, բացատրելով կառավարության վերադասավորումները, ասել էր, որ փոփոխությունները կազդեն նաև ԱԳՆ-ի վրա։ «Այսօր մեզ նոր էներգիա է պետք, և այդ քայլերը կապված են տարբեր ոլորտներում մեր երկրի հզորացման հետ։ Միջազգային քաղաքականությունն ու դիվանագիտությունը բացառություն չեն լինի»,- ասել է Զելենսկին։
Կուլեբան Ուկրաինայի ԱԳՆ-ն գլխավորել է 2020 թվականի մարտից։
Գերագույն ռադայում քվեարկությունից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Կուլեբային և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Պետքարտուղարը վստահեցրել է. որ ԱՄՆ-ը կշարունակի մշտական աջակցությունը Ուկրաինային: