Հայաստանը կմասնակցի 2025 թվականի մայիսին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթի նախօրեին:
Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել էր, որ ոչ բարեկամ երկրների ղեկավարներին Ռուսաստանի մայրաքաղաք չեն հրավիրի:
Նա նշել է, որ շքերթի նախօրեին նախատեսված ԱՊՀ մասնակից երկրների պաշտոնական գագաթնաժողովից բացի, կլինեն նաև երկկողմ շփումներ։