Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Սա առաջին նման այցն է վերջին 12 տարվա ընթացքում: Նրան օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նախագահները մասնակցել են ռազմավարական գործակցության խորհրդի առաջին նիստին: Բանակցությունների օրակարգում են եղել երկկողմ կապերի խորացման հեռանկարը, ապրանքաշրջանառությունը 15 միլիարդ դոլարի հասցնելու հնարավորությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։ Էրդողանն Եգիպտոս էր մեկնել այս տարվա փետրվարին, ինչը լուրջ քայլ էր երկկողմ լարված հարաբերությունների վերականգնման ճանապարհին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։