Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Համաժողովը հանդիսանում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի շարունակությունը:
Առցանց համաժողովին մասնակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: