Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն կոչ է արել հեռահար զենք տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին՝ Ռուսաստանի խորքերը հարվածների համար: Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Ուկրաինային պետք են հեռահար խոցման միջոցներ, կետային հարվածներ, թիրախավորում և դրանց օգտագործման սահմանափակումների բացակայություն»,- ասվում է հրապարակման մեջ։
Անցյալ շաբաթ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ չեղարկել Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս սահմանափակումները՝ ամերիկյան զենքով ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ընդգծել է, որ ուկրաինական բանակն արդեն իսկ արևմտյան հրթիռներով հարձակումներ է իրականացնում Դոնբասի և այլ տարածքների ուղղությամբ, իսկ հեռավորության հնարավոր մեծացումը զուտ սադրանք է։