Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վայոց ձորի մարզում: Նա հետևել է Գնդեվանքում կառուցվող է 1,7 կմ երկարությամբ քայլարշավային արահետի շինարարությանը:
«Գնդեվանքում կառուցվում է 1,7 կմ երկարությամբ քայլարշավային արահետ՝ լուսավորությամբ և նստարաններով:
Շինարարության արժեքն ավելի քան 117 մլն դրամ է: Աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ:
ԿԳՄՍ նախարարությունն էլ վերականգնում է Սբ. Աստվածածին եկեղեցին և որմնանկարները»,- գրել է Փաշինյանը Ֆեյսբուքում: