Չի բացառվում, որ տարածաշրջանային հաղորդակցուղիների ապաշրջափակման դեպքում ճանապարհների վերահսկողությունը պատվիրակվի միջազգային մասնավոր ընկերության: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը նշել է, որ հավելյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ։
Նման համաձայնության հասնելու դեպքում, ըստ փոխարտգործնախարարի, ինքնիշխանության սկզբունքը չի խախտվում, և գործելու է փոխադարձության սկզբունքը։ Ըստ Սաֆարյանի՝ ցանկացած պարագայում Հայաստանի մաքսավորն ու սահմանապահն իրականացնելու են վերահսկողություն: Խոսքը մասնավոր ընկերությանը սպասարկման գործառույթներ պատվիրակելու մասին է, ինչի շուրջ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։